Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում «Ռոստովի» դեմ խաղում ազդրի մկանի վնասվածք էր ստացել:
Մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստին վնասվածքը դեռ խանգարում է լիարժեք մարզվել և նրա մասնակցությունը «Կուբանի» հետ շաբաթ օրը կայանալիք խաղին կասկածի տակ է: