Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն Իսպանիայի առաջնության շրջանակներում «Գրանադայի» (2:1) դեմ հանդիպմանը վնասվածք է ստացել:
Ինչպես տեղեկացնում է Cadena COPE-ն, 27-ամյա ֆուտբոլիստն ուսի վնասվածք է ստացել:
Տեղեկացվում է, որ Մարսելոն հնարավոր է բաց թողնի մոտ երեք շաբաթ: Ժամկետներն ավելի հստակ կլինեն բուժզննումից հետո:
Արդյունքում պաշտպանն ամենայն հավանականությամբ բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռոմայի» դեմ հանդիպումը, որը տեղի կունենա փետրվարի 17-ին: