Ֆրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Լորան Կոսելնին բաց կթողնի Պորտուգալիայի և Հայաստանի հավաքականների հետ ընկերական հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստը աքիլեսյան ջլի հետ կապված խնդիրներ ունի:
Հիշեցնենք, որ ֆրանսիացիները Հայաստանի ազգային ընտրանու հետ կհանդիպեն հոկտեմբերի 14-ին, իսկ մինչ այդ հոկտեմբերի 11-ին կխաղան պորտուգալացիների հետ: