Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ֊ները՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ին։ Սա, ինչպես հայտնի է, Հայաստանի ու Թուրքիայի՝ թվով հինգերորդ հանդիպումն է։ Լրատվամիջոցները նշում են, որ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչի պնդմամբ՝ «գործընթացը փխրուն է, և անհրաժեշտ է հասնել կայուն խաղաղության»։ Նա հավելել է, որ Թուրքիան դեմ է, որպեսզի հանդիպումը կայանա որևէ երրորդ երկրում։ «Դա թշնամիների հանդիպում չէ, ոպեսզի երրորդ երկրում կայանա»,֊ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը։