Digital Sports Media ընկերությունը հետազոտություններ է անցկացրել սոցցանցերում՝ ամենահայտնի ակումբները պարզելու համար:
Հետազոտության ընթացքում հաշվի են առնվել Facebook-ում, Twitter-ում, YouTube-ում, Instagram-ում և Google+-ում բաժանորդագրվածների քանակը: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Արդյունքում սոցիալական ցանցերում ամենահայտնի ֆուտբոլային ակումբը կատալոնյան «Բարսելոնան» է (ավելի քան 117 մլն մարդ): Երկրորդ տեղում «Ռեալն» է (ավելի քան 108 մլն բաժանորդագրված), հայտնիների եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդը» (ավելի քան 70 մլն): Հնգյակում են նաև «Չելսին» (ավելի քան 50 մլն) և «Արսենալը» (ավելի քան 39,6 մլն):
Նշենք, որ կատալոնյան ակումբին 60 մլն մարդ բաժանորդագրվել է 2014թ-ին: