«Միկայի» բոլոր երկրպագուներին թիմի խաղացող Դմիտրի Չիստյակովը խոստանում է, որ նոր տարում ավելի շատ հաղթանակներ կլինեն։ Այդ մասին փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Առաջնության առաջին կեսն ինձ համար փոքր-ինչ դժվար անցավ: Առաջին անգամ եմ խաղում օտար երկրում, այնպես որ, սկիզբի համար փորձեցի հարմարվել նոր քաղաքին, նոր ակումբին և նոր թիմին։ Հիմա ինձ վստահ եմ զգում։ Մենք ունենք գերազանց ու ընկերական անձնակազմ: Այո՛, այս տարում պարտություններն ավելի շատ էին, քան հաղթանակները, բայց մենք կաշխատենք մեր սխալների վրա և կզարգացնենք մեր ֆուտբոլային հմտությունները։ «Միկայի» բոլոր երկրպագուներին խոստանում եմ, որ նոր տարում ավելի շատ հաղթանակներ կլինեն։
Թիմի անունից ուզում եմ շնորհավորել մեր երկրպագուներին Նոր տարվա կապակցությամբ։ Բոլորին ցանկանում ենք, ամենակարևորը, քաջ առողջություն և խաղաղ երկինք գլխավերևում։ Շատ շնորհակալ եմ ձեր աջակցության համար, նոր տարում կհանդիպենք նոր ուժերով և նոր զգացողություններով։ Բոլորի տոնը շնորհավոր լինի,- ասել է Չիստյակովը»։