Կատալոնական «Բարսելոնան» անձնական պայմանագրի վերաբերյալ համաձայնության է եկել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի հետ: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:
«Բարսելոնան» Սուարեսին առաջարկում է 5 տարվա պայմանագիր, որի ընթացքում ֆուտբոլիստը կաշխատի 40 մլն ֆունտ:
Սակայն 27-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրում կատալոնյան կողմը մտադիր է հատուկ կետ ընդգրկել, համաձայն որի Սուարեսին արգելվում է խաղադաշտում ոչ պատշաճ պահվածքը, տեղեկացնում է Mirror-ը:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն Սուարեսին 4 ամսով որակազրկել է' Աշխարհի առաջնության շրջանակներում Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կելինիին կծելու համար: