Հայտնի են դարձել կատալոնական «Բարսելոնայի» և «Սելտայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի միջև բանակցությունների մանրամասները:
«Կապտանռնագույնները» 43-ամյա մասնագետին առաջարկում են երկու տարվա պայմանագիր' 1+1 սկզբունքով: Այս մասին տեղեկացնում է Cuatro-ն:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Սելտան» չի խոչընդոտի մասնագետի տեղափոխությանը:
Էնրիկեն կատալոնյան թիմում աշխատելու փորձ ունի. նա աշխատել է ակումբի երիտասարդական թիմի հետ: