armsport.amԿատալոնական «Բարսելոնան» շարունակում է փորձեր կատարել «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Խուան Կուարդադոյին ձեռք բերելու հարցում։

Ինչպես հայտնում է Sport.es–ը, 26–ամյա կոլումբացու գինն իջեցնելու համար «կապտանռնագույնները» մտադիր են գործարքի մեջ ներգրավել հարձակվող Կրիստիան Տելյոյին։

Ավելի վաղ նշվում էր, որ «մանուշակները» մոտ են «Ուդինեզեի» հետ համաձայնության հասնելուն՝ Կուարդադոյի տրանսֆերային իրավունքների երկրորդ կեսը գնելու հարցում, որը գնահատվում է մոտ 15 միլիոն եվրո։