armsport.amՅուվենտուսն ու Բարսելոնան կարող են կատարել փոխանակում
Կատալոնական «Բարսելոնայի» ու Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարները բանակցություններ կսկսեն՝ չիլիացի ֆուտբոլիստների փոխանակում կատարելու համար:

Իսպանական թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է տեղափոխվել Թուրին, իսկ հակառակ ուղղությամբ կգնա Արտուրո Վիտալը, տեղեկացնում է «Sky Sports»-ը:

«Ծեր Սինյորայի» ղեկավարները Սանչեսի ծառայություններով հետաքրքրված են եղել այն ժամանակվանից, երբ խաղացողը հանդես էր գալիս իտալական «Ուդինեզեում»:

Կատալոնացիները ցանկանում են ամրապնդել կիսապաշտպանության կենտրոնական մասն ու նման փոխանակումը ձեռնտու տարբերակ է: