armsport.amԿատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծում է, որ իր թիմը պետք է հաղթանակի հասներ Լա Լիգայի 15-րդ տուրի՝ «Խետաֆեի» դեմ արտագնա խաղում (0:0):
«Մենք գիտեինք, որ բարդ խաղ է սպավում, բայց նաեւ լավ ծանոթ էինք մրցակցին: Կասեի, որ խաղը ստացվել է, եթե օգտագործած լինեինք մեր հնարավորությունները:
Հնարավոր է, որ միավորներ կորցրեցինք գրոհների վերջին հատվածում թույլ տված անփութության պատճառով: Միշտ էլ դժվար է գոլ խփել այն թիմին, որը ամբողջ կազմով պաշտպանվում է», - Լուիս Էնրիկեի խոսքերն է մեջբերել football-espana.net-ը: