sport.times.am«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն համեմատել է իր թիմի առաջատար Լիոնել Մեսսիին և «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին՝ նշելով, որ իր համար լավագույնն արգենտինացին է:
«Եթե Կրիշտիանուն Ջորդանն է, Մեսսին Ուիլթ Չեմբերլեյնն է, ով NBA-ի խաղերից մեկում 100 միավոր վաստակեց: Ինձ համար լավագույնը Լեոն է»,-մասնագետի խոսքերն է մեջբերում «Marca»-ն:
Ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուների ցուցակը 10 գոլով վստահորեն գլխավորում է Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ Լիոնել Մեսսին խփել է 5 գնդակ: