armsport.amԻսպանական Լա լիգայի 31-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2:2 ավարտեց հանդիպումը «Սեւիլիայի» հետ:

Խաղից հետո կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է հանդիպման վերաբերյալ իր դիտարկման մասին.

«Առաջին խաղակեսը մենք շատ ավելի լավ անցկացրինք: Բացթողումն այն էր, որ մրցակցին թույլ տվեցինք խփել 1-ին գոլը:

«Ռեալի» հետ պայքարին այժմ անդրադառնալ չեմ կարող, քանի որ ես մաթեմատիկոս չեմ: Դեռեւս տուրեր կան, եւ ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանները»,- Լուիս Էնրիկեի խոսքերն է մեջբերում «goal.com»-ը: