Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ Չավիին յուրահատուկ ֆուտբոլիստ է համարում:
34-ամյա Չավին կատալոնյան ակումբում իր նորամուտը նշել է 1998 թվականին և վեց տարի խաղացել Լուիս Էնրիկեի հետ:
«Ես արդեն ասել եմ, որ Չավին ինձ պետք է: Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է, և մենք բոլորս դա գիտենք: Մենք միասին խաղացել ենք «Բարսելոնայում», սակայն սա ֆուտբոլ է: Տարիներն անցնում են: Հարգում և հասկանում եմ ձեր հոգատարությունը Չավիի հանդեպ: Կօգտագործեմ յուրաքանչյուր ֆուտբոլիստի, երբ նման անհրաժեշտություն լինի»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է իսպանական մամուլը: