armsport.amԻտալիայի հավաքականի եւ «Յուվենտուսի» նախկին մարզիչ Ջովանի Տրապատոնին կարծում է, որ հիմարություն կլիներ ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբային շահավետ առաջարկի դեպքում չվաճառելը.
-Պոգբան հիանալի ֆուտբոլիստ է, սակայն նա Մեսսին չէ։ Հիմարություն կլիներ նրան 100 մլն եվրոյով չվաճառելը։ Այդ գումարով «Յուվենտուսը» կկարողանար եվրոպական միջին մակարդակի երեք խաղացող ձեռք բերել։ Ռիսկային կլիներ Պոգբային փոխարինող գտնելու համար այդ ողջ գումարը ծախսել մեկ խաղացողի վրա,- Տրապատոնիի խոսքերն է մեջբերում «Tuttosport»-ը։
Նշենք, որ Իտալիայի Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում ֆրանսիացի կիսապաշտպանը մասնակցել է 18 հանդիպման, խփել 6 գնդակ եւ կատարել 5 գոլային փոխանցում։