Մեսսին արժանի է իր բոլոր տիտղոսներին: Այս մասին ասել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան՝ անդրադառնալով Արգենտինայի հավաքականում իր թիմակցին:
«Մեսսիին նկարագրելու համար խոսքեր չունեմ: Եթե մի կողմ թողնենք ֆուտբոլը և իր բոլոր մրցանակները, ապա կարող եմ ասել, որ նա մեծագույն մարդ և հիանալի ընկեր է: Կարծում եմ՝ Մեսսին այս ամենին հասել է, քանի որ խաղում է այնպես, ինչպես իրեն է դուր գալիս: Նա իրեն ներկայացնում է այնպիսին, ինչպիսին կա, ինչպիսին դաշտում է, այնպիսին էլ կյանքում՝ համեստ, հանգիստ և դրական մարդ: Մեսսին արժանի է իր բոլոր տիտղոսներին»,- Դի Մարիայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: