Կատալոնյան «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն անդրադարձել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև «Ոսկե գնդակի» համար պայքարին և նշել.
«Ժամանակին մենք՝ խաղացողներս, Ռայկարդին խնդրեցինք Մեսսիին ընդգրկել թիմի մարզումներին: Ռոնալդուն գրեթե կատարյալ ֆուտբոլիստ է, սակայն Մեսսին ավելի լավն է, նա տիրապետում է կախարդանքի»,- Ռոնալդինյոի խոսքը մեջբերում է El Enganche-ն:
Հիշեցնենք, որ Մեսսին, Ռոնալդուն, ինչպես նաև «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կպայքարեն «Ոսկե գնդակ»-2014 մրցանակի համար: