Ֆուտբոլի արքա Պելեն վերուծության է ենթարկել հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի' Աշխարհի առաջնությունում հաջողության հասնելու շանսերը: Պելեն կարծում է, որ արգենտինացին ավելի մեծ հնարավորւթյուններ ունի, քան պորտուգալացին:
«Խոսքը երկու ֆուտբոլիստների մասին է, ովքեր խաղային տարբեր որակների են տիրապետում: Կարծում եմ' Ռոնալդուն շատ առումներով կախված է իր թիմակիցներից: Նա ֆուտբոլիստ է, ով շատ գոլեր է խփել, բայց նրան պետք է թիմի աջակցությունը: Մեսսին նույնպես հիանալի խաղընկերներ ունի, և կարծում եմ, որ նա ավելի մեծ շանսեր ունի»,- Պելեի խոսքը մեջբերում է Marca-ն: