Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի միջև մրցակցությունը նպատում է ֆուտբոլիստների հաջողության հասնելուն:
«Ինձ միշտ հարցնում են Լիոնել Մեսսիի մասին, և թե ինչպես է Կրիշտիանու Ռոնալդուն նրան վերաբերվում: Ճշմարտութունն այն է, որ Մադրիդում Ռոնալդուի հետ չենք խոսել Մեսսիի մասին: Ռոնալդուն նրան շատ է հարգում: Որոշ առումով, կարծում եմ, նրանք միմյանց անհրաժեշտ են: Ռոնալդուն ու Մեսսին միմյանց դրդում են նոր բարձունքների, արդյունավետության նոր ռեկորդների: Եթե նրանցից մեկը չլիներ, ապա «Ոսկե Գնդակը» ութ անգամ բաժին կհասներ մեկին, այլ ոչ թե հինգ անգամ՝ մեկին, երեք անգամ՝ մյուսին: Կամ էլ միայնակ նրացից ոչ մեկ չեր հասնի նման բարձունքի: Ինձ համար, որպես մարզիչ, հաճելի էր աշխատել Ռոնալդուի հետ»: