«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը զուգահեռներ է տարել կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսսիի և «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի միջև:
Ֆուտբոլիստը կարծում է, որ արգենտինացին ավելի լավ ֆուտբոլիստ է, քան Ռոնալդուն:
«Մեսսին ավելի լավն է, քան Կրիշտիանու Ռոնալդուն: Արգենտինացին ավելի նշանակալից ազդեցություն ունի թիմի խաղի վրա, քան պորտուգալացին: Լիոնելը շատ է փոխանցումներ կատարում թիմակիցներին: Մեսսին հանճարեղ է, իսկ Ռոնալդուն՝ աշխատասեր»,- Ալվեշի խոսքը մեջբերում է ESPN Brasil-ը: