Հայտնի են դարձել ամերիկյան ESPY-2015-ի` տարավա լավագույն օտարերկրյա մարզիկ մրցանակի հավակնորդները:

Հավակնորդների թվում կա երկու ֆուտբոլիստ` «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին:

Մրցանակին հավակնում են նաև թենիսիստ Նովակ Ջոկովիչը, ավտորաշավորդ Լուիս Հեմիլթոնը և գոլֆիստ Լիդիա Կոն:

Մրցանկակիրը հայտնի կդառնա հուլիսի 15-ին տեղեկացնում է ESPN-ն: