Լեգենդար ֆուտբոլիստ Պելեն մամուլի ասուլիսի ժամանակ Чемпионат.com-ի լրագրողի տված այն հարցին, թե ովքեր են ըստ իրեն լավագույն երեք ֆուտբոլիստները, ֆուտբոլի արքան լավագույնների ցանկում ընդգրկել է իրեն անընդհատ քննադատող Մարադոնային և չի նշել Մեսսիի և Ռոնալդուի անունները:
«Կարող եմ ավելի շատ անուններ տալ Յոհան Կրոյֆ, Բոբի Մուր, Ֆրանց Բեկենբաուեր, Դիեգո Մարադոնա և Զինեդին Զիդան»,-նշել է 73-ամյա բրազիլացին: