totalfootball.am«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Պիկեն համեմատել է իր թիմակից Լիոնել Մեսսիին և «Մանչեսթեր Յունայթեդ»-ում իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուին:

«Ինձ դուր է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն: Նա վերջին տարիներին փոխվել է: Ես նրան դեռ «Յունայթեդ»-ից եմ ճանաչում և նա ինձ շատ լավ է ընդունել: Նա ինձ շատ է օգնել «Մանչեսթեր»-ում: Կրիշտիանուն կատարյալ մեքենա է, աշխատասեր, ով միշտ ցանկանում է ավելի լավը դառնալ: Նա իր հանդեպ շատ խիստ է ու դա ցույց է տվել «Յունայթեդ»-ում:

Լեոն այլ է: Նա ի ծնե տաղանդ է: Գուցե նա իր վրա այնքան չի աշխատում, որքան Կրիշտիանուն, բայց երբ նա ստանում է գնդակը, այլևս անհնար է այն խլել: Լեոն հանճար է: Դեռ վաղ տարիքից նա աշխարհի լավագույն խաղացողն էր»,- Պիկեի խոսքերն է փոխանցում Voetbal Magazine-ը: