Կատալոնյան «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն ասել է այն երեք հարձակվողների անունները, որոնց դեմ ամենաբարդն է եղել խաղալը:
«Առաջին հերթին Դրոգբան: Նա լավագույն կենտրոնական հարձակվողներից է, որոնց հնարավորությւոն եմ ունեցել տեսնել: Կրիշտիանուն: գիտեմ, թե նա ինչի է ունակ, քանի որ հաճախ եմ խաղում նրա դեմ: Ռոնալդուն պատմության լավագույն ֆուտբոլիստներից է: Երրորդը Լևանդովսկին է, ով երկու ոտքով էլ հիանալի կարողանում է խաղալ»,- Պիկեի խոսքը մեջբերում է unscriptd.com-ը: