Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով Պրիմերայի 10-րդ տուրի շրջանականերում «Լաս Պալմասի» դեմ հանդիպմանը հեղինակեց իր թիմի գոլերից մեկը, եվրոպական հինգ առաջատար լիգաներում խփած իր ընդհանուր գոլերի քանակով հավասարվեց անգլիացի Սթիվեն Բլումերի հետ, ով հանդես է եկել 19-20 դդ: Երկու ֆուտբոլիստներն էլ իրենց արխիվում ունեն 317 արդյունավետ հարված: Նրանց գերազանցում են միայն Ջիմմի Գրիվզը՝ 366 և Գերդ Մյուլլերը՝ 365 գոլով: Ռոնալդուն իր գոլերից 233-ը հեղինակել է իսպանական Պրիմերայում, մնացած 84-ը՝ անգլիական Պրեմյեր լիգայում:
Եվրոպական հինգ առաջատար լիգաների՝ պատմության լավագույն ռմբարկուների 10-յակը:
1. Ջիմմի Գրիվզ (Անգլիա) - 366
2. Գերդ Մյուլլեր (Գերմանիա) — 365
3-4. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) — 317
3-4. Սթիվեն Բլումեր (Անգլիա) — 317
5. Դիքսի Դին (Անգլիա) — 310
6. Դելիո Օննիս (Արգենտինա/Իտալիա) — 299
7. Լիոնել Մեսսի (Արգենտինա) — 288
8. Գորդոն Հոջսոն (Անգլիա/ՀԱՀ) — 287
9. Ալան Շիրեր (Անգլիա) — 283
10. Սիլվիո Պիոլա (Իտալիա) — 274.