Goal.com-ն իր ընթերցողների շրջանում անցկացված հարցման արդյունքում կազմել է եվրոպական հինգ առաջատար առաջնությունների լավագույն խաղացողներին:
Իսպանական Պրիմերայում լավագույնը «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն է, ով դարձել է 40 գոլի և 35 գոլային փոխանցման հեղինակ: Սուարեսն ստացել է ձայների 42%-ը: 37% ձայն ստացել է «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ Լիոնել Մեսսին զբաղեցրել է երրորդ տեղը:
Ֆրանսիայում լավագույնն է ճանաչվել ՊՍԺ-ի առաջատար Զլատան Իբրահիմովիչը, ով դարձել է 38 գոլի և 31 արդյունավետ փոխանցման հեղինակ: Շվեդ ֆուտբոլիստն ստացել է ձայների 62%-ը:
Իտալիայի առաջնությունում լավագույնն է ճանաչվել 36 գոլի հեղինակ դարձած Գոնսալո Իգուաինը:
Անգլիայի առաջնությունում այս պայքարում հաղթել է Ռիյադ Մարեզը: «Լեսթերի» ֆուտբոլիստն ստացել է ձայների 57%-ը:
Բունդեսլիգայում լավագույնն է ճանաչվել Այթաչ Սուլուն: «Դարմշտադտի» խաղացողն ստացել է 36% ձայն և առաջ անցել Հենրիխ Մխիթարյանից («Բորուսիա» Դ.) ու Ռոբերտ Լևանդովսկիից («Բավարիա»):