Ամերիկյան CNN հեռուստաալիքը հրապարակել է Եվրոպայի 20 ամենագեղեցիկ քաղաքների ցանկը, ուր քիչ թվով զբոսաշրջիկներ են այցելում:
Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքների ցանկում ընդգրկվել է նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանը:
Նշվում է, որ Երևանի պատմությունն ավելի քան 2800 տարեկան է, քաղաքում զգացվում է անցյալի շունչը, բայց զբոսաշրջիկների հսկայական հոսքեր չկան։
Հրապարակման հեղինակների կարծիքով' քաղաքի կենտրոնը խորհրդային շրջանի նրբաճաշակ շինությունների և հսկայական շենքերի համադրություն է։
Այցելուները կարող են ծանոթանալ պատմամշակութային և կրոնական ժառանգությանը, քաղաքի պատմության մասին իմանալ Էրեբունի պատմահնագիտական թանգարանում։
Ցանկում տեղ գտած մյուս քաղաքներն են Մինսկը, Թբիլիսին, Անտվերպենը, Անկարան, Բեռնը, Հաագան, Մալմյոն, Վրոցլավը, հունգարական Դեբրեցենը, ֆրանսիական Օրանժը, անգլիական Նորվիչը, դանիական Օրհուսը, Սարաևոն, Աբերդինը, Պլովդիվը, Թուրինը, Թրոնդհեյմը, Կլյու-Նապոկան: