totalfootball.amՖրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին համեմատել է «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» առաջատարներ Լիոնել Մեսսիին և Քրիշտիանո Ռոնալդուին:

«Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Սակայն ես հարգում եմ Ռոնալդուի կատարած աշխատանքը' նման բարձունքների հասնելու համար: Մեսսի տաղանդ է, իսկ Ռոնալդուն ամեն ինչի հասել է սեփական աշխատասիրության շնորհիվ: Լուի Սահան ինձ պատմել է, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաաշխատասեր ֆուտբոլիստն էր»,- Անրիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: