Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն BBC-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն օտարերկրացի մարզիկ:

Պորտուգալացին 2014-ին նվաճել է իր երկրորդ «Ոսկե գնդակը», հաղթել է Չեմպիոնների լիգայում և թարմացրել արդյունավետության սեփական ռեկորդը:

Բրիտանիայի լավագույն մարզիկ է ճանաչվել «Ֆորմուլա 1-ի» ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը: