armsport.amԱշխարհի 8-րդ ռակետ Միլոշ Ռաոնիչը ճանաչվել է տարվա լավագույն մարզիկը Կանադայում, որի ընտրությունն անցկացվում է մարզական լրագրողների մեջ: Հարցման արդյունքներով թենիսիստը ստացել է 29 միավոր 82 հնարավորից, ինչը նրան թույլ է տվել զբաղեցնել առաջին տեղը: Այդ մասին հաղորդում է ATP-ի պաշտոնական կայքը:
Երկրորդ տեղում է «Լոս Անջելեսի» հոկեիստ Դրյու Դաուտին, ում օգտին քվեարկել է 19 լրագրող: Երրորդ տեղում է ֆրիսթայլի օլիմպիական կրկնակի չեմպիոն Ալեքս Բիլոդոն: