յունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը ճանաչվել է Հոլանդիայի՝ տարվա լավագույն մարզիկ: Այս մասին տեղեկացնում է NOS-ը:
30-ամյա կիսապաշտպանը վերջին 27 տարվա ընթացքում (Ռուդ Գուլիտից հետո, ով լավագույնն է ճանաչվել 1987թ.) առաջին ֆուտբոլիստն է, ով ստացել է այս մրցանակը:
Այս տարի Ռոբենը «Բավարիայի» հետ հաղթել է Գերմանիայի գավաթի խաղարկությունում և երկրի առաջնությունում, իսկ Հոլանդիայի հավաքականի հետ Աշխարհի 2014թ-ի առաջնության երրորդ մրցանակակիր է: