Արգենտինայի և Պորտուգալիայի հավաքականների ավագները, համապատասխանաբար, Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն, «Ոսկե գնդակի» համար պայքարում չեն քվեարկել միմյանց օգտին, սակայն նրանց որոշումը ոչինչ չի փոխել:
Մրցանակին արժանացել է Կրիշտիանու Ռոնալդուն. վերջինիս օգտին գրանցվել է ձայների 37,66 տոկոսը, Մեսսիի օգտին՝ 15,76%-ը:
Ֆուտբոլիստները քվեարկել են հետևյալ խաղացողների օգտին.
Ռոնալդու - Սերխիո Ռամոս, Գարեթ Բեյլ, Քարիմ Բենզեմա
Մեսսի - Անխել դի Մարիա, Անդրես Ինյեստա, Խավյեր Մասկերանո