armsport.amԿատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Մյունխենի «Բավարիայի» հետ դիմակայության մասին։
«Շուտով կլինի ամառ, եւ հասկանալի է, որ ավելի ջերմ եղանակն ազդում է խաղացողների վրա։ Սակայն դրա հետ կապված խնդիր չկա։ Բավականաչափ ժամանակ ունենք «Բավարիայի» դեմ խաղին նախապատրաստվելու համար։ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում հայտնվելն արդեն լավ արդյունք է, սակայն չորեքշաբթի մեզ բարդ փորձություն է սպասվում։ Մյունխենցիների հետ դիմակայությունը շատ լարված է լինելու»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։
«Բարսելոնա» - «Բավարիա» առաջին հանդիպումը կկայանա մայիսի 6-ին։