«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ԵԽԽՎ ապրիլի 23-ին կայանալիք նստաշրջանում հայաստանյան պատվիրակության անդամներին լուրջ փորձություն է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մի շարք հասարակական կազմակերպություններ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հանրահավաքի եւ ցուցարարների դեմ իրականացված բռնությունների մասով նամակ են ուղարկել ԵԽԽՎ ու սպասում են արձագանքին: Հիմա հայ պատվիրակները պետք է առերեսվեն իրականության հետ:
Բնական է՝ իշխանական անդամները փորձելու են ամեն կերպ արդարացնել տեղի ունեցածը, պաշտպանել Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության փաստը, դժվար է լինելու ընդդիմադիրների գործը: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, «Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը դեմ քվեարկեցին Սերժ Սարգսյանի վարչապետությանը: Բայց մյուս կողմից նրանք չեն միացել այս օրերին Երեւանում ընթացող բողոքի ցույցերին: Ավելին՝ Մարուքյանը, ինչպես հայտնի է, իր խմբակցության ղեկավար Փաշինյանի հետ տարաձայնություններ ունի պայքարի մեթոդների հետ կապված: Հետաքրքիր է՝ արդյո՞ք ԵԽԽՎ-ում Մարուքյանը կպաշտպանի Փաշինյանին, թե՞ ոչ»:
Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում