«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Չի բացառվում, որ առաջիկայում լուրջ ձերբակալություններ լինեն Գորիսի ՔԿՀ պաշտոնյաների շրջանակում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գորիս քաղաքի բնակիչներից մեկը թմրանյութերի բիզնեսով է զբաղված եւ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Երբ նրան ձերբակալել են, պարզվել է՝ թմրանյութերը մատակարարել է ՔԿՀ, այն էլ բավական մեծ չափերով:
Եւ կասկածներ կան, որ այս ընթացքում ՔԿՀ ղեկավարությունը պարզապես աչք է փակել կատարվածի վրա՝ թույլատրելով թմրանյութերի անարգել մատակարարումը: Ու հիմա, եթե հաստատվի այս վարկածը, «Գորիս» ՔԿՀ-ում աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում:
Ինչ վերաբերում է ՔԿՀ ներսում թմրանյութերը տնօրինելուն եւ բաշխելուն, ապա «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ արվել է «զոն նայող» Կարոյի միջոցով:
Ի դեպ, օրերս Գորիսի ՔԿՀ խցերում իրականացված ստուգումները հենց այս գործի հետեւանքով են եղել. ձերբակալված քաղաքացին պատմել է ողջ եղելությունը: Իսկ «զոն նայողն» անհետացել է»:
Առավել մանրամասը` թերթի այսօրվա համարում