.armsport.amԿատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Պրիմերայի 11-րդ տուրում «Ալմերիայի» նկատմամբ տարած հաղթանակը:
-Սա մրցաշրջանի մեր վատագույն խաղն էր: Առաջին կեսում չկարողացանք դիմակայել «Ալմերիային», որը լավ էր պաշտպանվում եւ բախտը փորձում հակագրոհներում: Այնուհետեւ նրանք գոլ խփեցին եւ ամեն ինչ փոխվեց:
Կարողացանք հաղթել մեծ ցանկության շնորհիվ: Բազմաթիվ տեղ ունենք բարելավելու համար: Հաջողության հասնելու համար, հարկավոր է հաղթել այսպիսի խաղերում, որտեղ ոչինչ չի ստացվում: Նպատակասլացությունը վճռորոշ դեր ունի,- Լուիս Էնրիկեի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն: