armsport.am«Բարսելոնայի» մարզչական ղեկին իր առաջին հանդիպումից հետո Լուիս Էնրիկեն նշել է, որ «Բարսելոնա –Բ»-ի նորեկ Ալեն Հալիլիովիչը տաղանդավոր խաղացող է:
«Աֆելա՞յը: Նա լավ խաղաց այսօր, հետաքրքիր խաղացող է: Նա կարող է մնալ, կարող է գնալ, դեռ կտեսնենք:
Հալիովիչը միանշանակ տաղանդավոր խաղացող, ինչպես «Բարսելոնա Բ»-ի բոլոր խաղացողները: Նրանք բոլորը միայն մեկ խնդիր ունեն՝ քրտնաջան աշխատանք:
Լավ խաղ էր, որպեսզի տեսնեի «Բարսելոնա Բ»-ի խաղացողներին խաղադաշտում: Դելոֆեուն հրաշալի խաղ անցկացրե՞ց: Սխալ է կենտրոնանալ խաղացողների անհատական ելույթների վրա:
Մատյոն դիմե՞լ է «Վալենսիայի» ղեկավարությանը, որպեսզի իրեն թույլատրեն միանա «Բարսելոնային»: Չեմ կարող խոսել տրանսֆերներից, Սուբիսարետան զբաղվում է այդ հարցերով»,- Էնրիկեի խոսքերը մեջբերում է barcastuff-ը: