Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հիասթափություն է հայտնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում ՊԺ-ի հետ խաղում պարտության համար:
«Մենք պարտվեցինք և դա սարսափելի է: Պետք էր կառչել գոնե ոչ-ոքի արդյունքից: Պետք է նշեմ, որ մեզ դիմակայում էր ուժեղ ակումբ, որը հիանալի էր օգտագործում իր պահերը: Չեմ կարող ասել, որ մրցակիցը մեզ զարմացրեց: Պաշտպանությունում մի քանի սխալ թույլ տվեցինք: Բոլորս մեղավոր ենք պարտության համար, սակայն առաջին հերթին մեղավորությունն իմն է»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է Marca-ն: