Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Պրիմերայի 37-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնայից» կրած նվազագույն հաշվով պարտությունը:

Հիշեցնենք, որ հաղթական գոլը հեղինակել է Լիոնել Մեսսին:

«Նախ և առաջ շնորհավորում եմ արժանի չեմպիոններին, նրանց շնորհավորում եմ ծափահարություններով: Մենք պարտվեցինք Մեսսիի հաճարին: Նախկինի պես «Վալենսիային» գերազանցում ենք երեք միավորով: 50 տարվա ընթացքում երկու անգամ ենք հաղթել չեմպիոնական պայքարում, պետք է ավելի շատ ձգտենք և պայքարենք այն բոլոր միջոցներով, որոնք ունենք»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Football Espana-ն: