Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն մեկնաբանել է Լիոնել Մեսսիի՝ թիմից հեռանալու մասին լուրերը:
«Մենք խնդիր չունենք Մեսսիի հետ: Նա չի խնդրել կրկին երկարաձգել պայմանագիրը: Լիոնելը աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, և այստեղ նրան ամեն ինչ դուր է գալիս: Սակայն նա իսկապես ավելորդ ճնշման է ենթարկվում հարկային մարմինների կողմից: Երբեմն ավելի շատ խոսում են նրա սրտխառնոցների, քան խաղի մասին: Սակայն Մեսսին դաշտում առաջինն է», – Բարտոմեուի խոսքը մեջբերում է marca-ն: