«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն մեկնաբանել է կատալոնացիների հաղթանակը «Ռեալի» (4:3) նկատմամբ:

«Մեզ համար ոչինչ չի փոխվել: Մենք անսահման հավատում ենք մեր խաղացողներին: Միշտ ասել եմ, որ մեր տղաներն աշխարհում լավագույնն են: Եվ կիրակի նրանք կրկին ապացուցեցին դա: Նրանք հիանալի խաղացին: Առաջատարներին մեկ միավորով ենք զիջում, մյուս խաղերին անելու ենք ամեն ինչ, որպեսզի կրկին առաջինը դառնանք»,-Բարտոմեուի խոսքը մեջբերում է AFP-ն: