Կատալոնյան «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտամեուն անդրադարձել է Անգլիայի առաջնությանը և նշել, որ Պրիմեր լիգան լավագույնն է:
«Անգլիայի առաջնության թիմերն այժմ անհավանական ֆինանսական վիճակ ունեն, և մենք անհանգստացած ենք: Անգլիայի առաջնությունը լավագույն ֆուտբոլային մրցաշարն է: Երկրպագուներն ամենաշատը հետաքրքրված են դրանով, այնտեղ եկամուտներն ավելի շատ են: Բոլոր ակումբներին հավասար աջակցությունն այդ լիգան հետաքրքրիր է դարձնում յուրաքանչյուրի համար: Պրիմեր լիգան մեր մրցակիցն է և այն լուրջ մրցակից է: Ամեն ինչ պետք է անենք, որ շատացնենք մեր եկամուտները և բարելավենք ֆինանսական վիճակը, այդ ժամանակ մեր տաղանդները կմնան իրենց թիմերում: Հենց այդ պատճառով է, որ անհանգստացած եմ: Ցանկանում ենք պահպանել մեր տաղանդներին: Գիտեմ, որ ֆուտբոլիստները կապ են հաստատում այլ ակումբների հետ, և դա նորմալ է: Նրանցից ոչ մեկ չի ասել, թե ցանկանում է հեռանալ: Մեծ մասն ստացել է լավագույն ֆինանսական առաջարկները, սակայն ֆուտբոլիստները «Բարսելոնայում» հանուն փողի չեն խաղում, այլ երկրպագուների և ֆուտբոլի համար»,- Բարտամեուի խոսքը մեջբերում է BBC-ն: