allsport.amՄադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գոհ է իր ֆուտբոլիստների' «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում ցուցադրած խաղից (0:0):

«Ճնշումը շատ մեծ էր: Դաշտի կենտրոնում մենք վերահսկում էինք գնդակի տեղաշարժը: Երկու թիմերն էլ փորձում էին ցուցադրել իրենց լավագույն որակները և աչքի ընկնել: Սա շախմատային խաղ էր: Հանդիպումներ կան, որոնք ամբողջությամբ հիմնված են մարտավարության վրա: Մենք միշտ ձգտում ենք հաղթել, բայց հիմա մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականում ենք. այնպես որ, ամեն ինչ լավ է:

Առաջնության առաջին հատվածում արդեն 50 միավոր ենք վաստակել: Դա աշխատանքի արդյունք է: Դրա համար շնորհավորում եմ ֆուտբոլիստերիս: Այժմ պետք է մի փոքր հանգստանանք, ապա պատրաստվենք գավաթի խաղարկությանը»,-ասել է Սիմեոնեն հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ: