«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում իր թիմի կրած պարտությանը և նշել, որ հպարտ է իր խաղացողների համար:
«Հպարտ եմ թիմիս համար, հպարտ եմ, թե ինչպես պայքարեց: Իմ տրամադրության տակ ունեմ իսկական տղամարդկանց թիմ: Ինձ սովորեցրել են, որ խաղավարտին թիմը միշտ պետք է պայքարի: Եթե խաղին տաք ձեր կյանքը, ապա դուք դեռ կարող եք տուն վերադառնալ երջանիկ: Թուրանի հեռացման դրվագը վերանայելու իմաստ չկա, քանի որ դա ոչինչ չի փոխի: Մեր ֆուտբոլիստները միմյանց մեջ համապատասխան կապ չզգացին: Չկարողացանք մեր կոմբինացիաներն ավարտին հասցնել, և դա ձեռնտու էր մրցակցին»,- մարզչի խոսքը մեջբերում է AS-ը: