Հայաստանի ազգային հավաքականի և ֆրանսիական «Օլիմպիկի» պաշտպան Գաել Անդոնյանը խոսել է Հայաստանի հավաքականում իր խաղի մասին:
«Նախնիներիս երկրի մարզաշապիկը կրելու համար հպարտ եմ: Հաճելի էր ուրախ մարդկանց տեսնել տրիբունաներում և ինչ-որ բան անել նրանց համար: «Օլիմպիկում» դեռևս չստացած փորձը ձեռք բերեցի ազգային հավաքականում»,- ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է «Օլիմպիկի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ հավաքականի կազմում ֆուտբոլիստն առաջին հանդիպումն անցկացրեց Ալբանիայի դեմ խաղում: