«Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն sport-express-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի հավաքականում հանդես գալու հնարավոր տարբերակին և նշել.
«Թե որ հավաքականում եմ հանդես գալու մասին հարցը խնդրել եմ հետաձգել մինչև ամառ: Այժմ ակումբային գործերն ավելի կարևոր են, իսկ հետո կխոսենք Հայաստանի հավաքականի ներկայացուցիչների հետ: Առաջին հերթին որոշումս կապված է լեգիոներների համար սահմանված լիմիտով: Ես ռուսական անձնագիր ունեմ, այդ պատճառով էլ հիմա լեգիոներ չեմ համարվում: Բայց լիմիտը կարող է փոխվել»,- նշել է ֆուտբոլիստը: