sport.times.amՄադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ընդգծել է, որ անկախ Լա լիգայի 7-րդ տուրում «Վալենսիայից» կրած 3-1 հաշվով պարտություն կրելու հանգամանքից՝ հպարտ է իր ֆուտբոլիստներով:
«Իմ ֆուտբոլիստները ներդրեցին իրենց ողջ ուժերը, հպարտ եմ այդ հանգամանքով: «Վալենսիան» շատ լավ սկսեց, իսկ մենք սխալներ գործեցինք: Նրանց գոլերից հետո «Ատլետիկոն» հիանալի խաղ անցկացրեց, և նրանք այլևս պահեր չունեցան»,-Սիմեոնեի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
«Ատլետիկոն» «Վալենսիային» պարտվել է 3-1 հաշվով: