Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին՝ Անկախության տոնի առթիվ: Հայտոնւմ են վարչապետի մամուլի ծաայությունից:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
Հայ-արգենտինյան դիվանագիտական հարաբերությունների ավելի քան երեսնամյա պատմության ընթացքում մեզ հաջողվել է ամրապնդել միջպետական կապերը, մեր երկրների ու ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված ջերմ, բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը:
Վստահ եմ, որ միասնական ջանքերով կշարունակենք հարստացնել հայ-արգենտինյան փոխգործակցության օրակարգը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նոր ծրագրերով և նախաձեռնություններով' ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության», - ասված է ուղերձում։