Կատալոնյան «Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Ալվեշն այդպես էլ համաձայնության չի եկել ակումբի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է Cadena Ser-ը, բրազիլացին որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքել ակումբը:

Ալվեշն արդեն չորս ակումբից առաջարկ ունի ավելի լավ ֆինանսական պայմաններով:

Նշենք, որ Լա Լիգայում ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 30 խաղի: