Ինչպես տեղեկացնում է Sport.es կայքը, կատալոնյան «Բարսելոնան» մտադիր է թիմում մի շարք փոփոխություններ կատարել, ինչի համար էլ տրանսֆերի կհանի մեծ քանակությամբ ֆուտբոլիստների:
Թիմը հնարավոր է լքի միանգամից 16 ֆուտբոլիստ:
Ակնկալվում է, որ կհեռանան Պինտոն, Պույոլը, Վալդեսը, որոնց պայմանագիրն ավարտվում է ամռանը: Թիմը կհրաժարվի նաև Աֆելայից, Կուենկայից, Դոս Սանտոսից, Օլասաբալից, Տեյլոյից, Ռոբերտոյից, Ալվեշից, Ադրիանոյից, Սոնգից:
Հարցականի տակ են նաև Պեդրոյի, Մասկերանոյի, Ֆաբրեգասի, Սանչեսի ապագաները թիմում. այս 4 ֆուտբոլիստերի վերաբերյալ որոշումը կկայացնի թիմի նոր մարզչական շտաբը: